Քաբուլի ահաբեկչական պայթյունը խլել է առնվազն 90 մարդու կյանք. կա 380-ից ավելի տուժած
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր տեղի ունեցած ահաբեկչական ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 90 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ Erem News պորտալը հայտնել էր, որ պայթյունից ծանր վնասվածքներ է ստացել նաև Աֆղանստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեդա Բարհամին, սակայն ավելի ուշ Քաբւլում Իրանի դեսպանատունը հերքեց տարածված տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու։Վիրավորվել է ավելի քան 380 մարդ։
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ նման ահաբեկչական գործողություները չեն փոխի Աֆղանստանի իշխանություններին օգնելու Բեռլինի որոշումը։