Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունը 41 մարդու կյանք է խլել
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի արվարձաններում այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ գործի է դրվել ապստամբների կողմից վերահսկվող անցակետի մոտ կայանված ավտոմեքենայում տեղադրված ռումբը։ Զոհվածներից 35-ը խաղաղ բնակիչներ են, 6-ը՝ ապստամբներ։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ ահաբեկչությունը իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները։