Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում
Իրանում այսօր՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել խորհրդարանի խոսնակի ընտրություն, հաղորդում է IRNA գործակալությունը։
Նշված պաշտոնում վերընտրվել է Ալի Լարիջանին։ Նա ստացել է 268 պատգամավորներից 204-ի ձայները։
64 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Լարիջանին նաև չի ունեցել մրցակից։
Այսպիսով, նա երկրորդ տարին անընդմեջ կգլխավորի Իրանի խորհրդարանը։