211652_close_icon
views-count5463 դիտում article-date 09:55 31-05-2017

Հորդառատ անձրևի տակ ասֆալտապատում են Հրազդանի փողոցները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար էր հայտնվել, որից պարզ էր դառնում, թե ինչպես են հորդառատ անձրևի ժամանակ Հրազդան քաղաքում ասֆալտապատ­ման աշխատանքներ կատարում: Հրազդանի քաղաքապետը, սակայն, ոչ մի արտառոց բան չի տեսնում դրանում: Նրա խոսքերով՝ ընթացիկ ասֆալտապատ­ման աշխատանքներ են կա­տարվում և Հրազդանում այս օրերին անձրևում է: «Հիմա մի ժամ անձրև է գալիս, կես ժամ արև է դուրս գալիս: Բայց ասեմ, որ ընթացիկ ասֆալտա­պատման աշխատանքներին անձրևը չի խանգարում»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Արամ Դանիելյանը: Մեր դիտարկմանը՝ թե ինչպես կարող է անձրևը չխանգարել ասֆալտապատման աշխա­տանքներին, հաջորդ տարի դարձյալ ասֆալտապատելու անհրաժեշտություն չի՞ առա­ջանա արդյոք, քաղաքապետը նկատեց. «Ոչ, եթե գաք Հրազ­դան, մենք ցույց կտանք, թե ինչ տարածքներում է կատարվում ասֆալտապատման աշխա­տանքները: Համատարած ասֆալտապատում չենք անում, փոսալցումներ ենք անում, որին անձրևը չի խանգարում: Ջուրը մաքրվում է, փչվում է կոմպրեսորներով և նոր լցվում են փոսերը: Մեր դիտարկմանը, թե լուսան­կարից պարզ է, որ փոսերը լցվում են թեժ անձրևի ժամա­նակ, Դանիելյանը պնդեց, որ անձրևը դրան չի խանգարում: «Օրվա ընթացքում մի ժամ գա­լիս, երկու ժամ կտրվում է, գործ չանե՞նք»,-նկատեց քաղաքա­պետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր