Եմենում կարող է սով սկսվել. ՄԱԿ-ի նախազգուշացումը
Եմենում շարունակվող ռազմական հակամարտության հետևանքը կարող է լինել սովը, որն իր մասշտաբով ժամանակակից պատմության մեջ ամենամեծը կլինի։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել է ՄԱԿ-ի՝ արտակարգ օգնության հարցերով համակարգող Սթիվեն Օ՛Բրայենը։
Ներկա պահին Եմենի բնակչությունը սննդի սուր պակաս ունի, բնակիչներից շատերը հայտնվել են սովամահության վտանգի առաջ, նրանցից 2,2-ը մլն երեխաներ են։
«Եմենում հումանիտար իրավիճակը վատթարացել է, զինված հակամարտությունը սրվել։ Երկրում շարունակվում են ամենօրյա ռմբակոծություններն ու զինված բախումները։ Վերջին շաբաթվա ընթացքում մենք ստացել ենք 365 բախման մասին տեղեկություն»,-նշել է Օ՛Բրայենը։
Վերջինիս խոսքով՝ հակամարտության ընթացքում մինչ օրս սպանվել է 7469 մարդ, ևս 40.000-ը վիրավորվել։