«Արեւային» ինքնաթիռը Չինաստանից ԱՄՆ կթռչի
Շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող Solar Impulse 2 ինքնաթիռը պատրաստվում է բարդ ճանապարհ հաղթահարել՝ Չինաստանից ԱՄՆ: Թռիչքը նախատեսվում է սկսել մայիսի 9-ին:
Եթե տեխնիկական եւ եղանակային խնդիրներ առաջանան, այն կհետաձգվի: «Արեւային» ինքնաթիռը պետք է հաղթահարի 8,5 հազար կմ եւ այդպիսով ռեկորդ սահմանի: Solar Impulse 2-ը վառելիք չի կիրառում, այն աշխատում է բացառապես արեւային էներգիայով: