211652_close_icon
views-count3135 դիտում article-date 18:40 30-05-2017

Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստ

2017 թ. հունիսին կմեկնարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլը: Հունիսի 13-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 1-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 2-ին թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 21 ֆուտբոլիստներին. [b]Դարպասապահներ [/b] Հենրի Ավագյան «Բանանց» Մարկ Գրիգորյան «Շտադլաու», Ավստրիա [b]Պաշտպաններ [/b]Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ» Արթուր Քարտաշյան «Փյունիկ» Աղավարդ Պետրոսյան «Բանանց» Հայկ Սարգսյան «Բանանց» Գևորգ Խուլոյան «Բանանց» Նարեկ Պետրոսյան «Բանանց» Ժիրայր Մարգարյան «Բանանց» Հակոբ Համբարձումյան «Բանանց» Համայակ Բոյաջյան «Այնտրախտ Նորդերշտեդտ» (Գերմանիա) [b]Կիսապաշտպաններ [/b]Ալիկ Առաքելյան «Փյունիկ» Վահագն Հայրապետյան «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան «Փյունիկ» Հակոբ Հակոբյան «Բանանց» Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա) Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա) [b]Հարձակվողներ [/b]Վահան Բիչախչյան «Շիրակ» Էրիկ Պետրոսյան «Փյունիկ» Էրիկ Վարդանյան «Փյունիկ»

Նմանատիպ նյութեր