211652_close_icon
views-count3038 դիտում article-date 14:46 30-05-2017

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 10 օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ռիչարդ Հոգլանդը /ԱՄՆ/ և Ստեֆան Վիսկոնտին/Ֆրանսիա/ 10 օրից կլինեն Հայաստանում։ Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարոտւղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Նրանք ցանկություն ունեն նաև գնալ Ստեփանակերտ։ Չեմ կարող ասել, թե Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել համանախագահներին, բայց նրանք 10 օրից կլինեն տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,-ասել է ՀՀ արտգործնախարարը։

Նմանատիպ նյութեր