211652_close_icon
views-count11204 դիտում article-date 12:57 30-05-2017

Մոսկվայում ուժգին մրրիկը 1500-ից ավելի ավտոմեքենա է ջարդել

Մոսկվայում [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068367/]երեկ մոլեգնած ուժեղ մրրիկը[/url], որը մասնագետների գնահատմամբ եղել է վերջին 100 տարիների ամենաուժգինը, ավելի քան 1500 ավտոմեքենա է ջարդել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ ԱԻ ծառայությունը։ Ըստ զեկույցի՝ տապալվել են 3500-ից ավելի ծառեր, վնասվել են 140 բազմահարկ բնակելի ու վարչական շենքերի տանիքներ։ Փոթորկի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է քաղաքային ծառայությունների 35.000 աշխատակից, ինչպես նաև 4500 միավոր տեխնիկա։ Մրրիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր