211652_close_icon

Հնդկաստանում ավազե մրրիկը 27 մարդու կյանք է խլել

views-count1394 դիտում article-date 23:48 18-04-2014
Հնդկաստանի Ութար֊Պրադաշ նահանգում ավազե մրրկի հետևանքով մահացել է ավելի քան 27 մարդ, ևս 30֊ը տուժել են, հայտնում է Press Trust of India լրատվական միջոցը։ Հզոր ավազե փոթորիկը տեղատարափ անձրևներով է ուղեկցվել, որի հետևանքով Ֆարուքհաբադ քաղաքում 10 մարդ է զոհվել, ևս 3 զոհ գրանցվել է նահանգի մայրաքաղաք Լաքհնաուում։ Մի շարք քաղաքներում ևս զոհեր կան։ Քամին ծառեր և էլեկրտասյուներ է տապալել, մի քանի տներ փլվել են։

Նմանատիպ նյութեր