Նավթի համաշխարհային գները թեթևակի նվազել են
Նավթի միջազգային շուկաներում չնչին գնանկում է արձանագրվել։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0.34 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.11 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,79 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ ԱՄՆ-ում արդեն 7-րդ շաբաթն է՝ նկատվում է նավթի պաշարների նվազում, ինչը OPEC-ի անդամ և ոչ անդամ պետությունների համար լավ ազդանշան է, որոնց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունահանվող նավթի ծավալների կրճատումը։
Սա, ըստ Capital Market-ի մասնագետների, թույլ կտա նավթի գները հասցնել ու պահել 50-ից ավելի դոլարի մակարդակի վրա։