Նավթի համաշխարհային գները թեթևակի նվազել են
Նավթի համաշխարհային գները թեթևակի նվազել են, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Interfax-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08։02-ին Brent նավթի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը Լոնսոնի ICE Futures բորսայում նվազել է 0.1%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55,43 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0.01%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53,16 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ հանգստյան օրերին OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրները հայտարարեցին, որ մոտ են օրական մինչև 1,8 մլն բարելով նավթի արտահանման ծավալները կրճատելու համաձայնությանը։ Փորձագետների կարծիքով՝ ավելի լավ հնարավոր կլինի գնահատել իրավիճակը, երբ հասանելի կլինեն հունվար ամսվա նավթի արդյունահանման ու արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալները։