211652_close_icon
views-count5643 դիտում article-date 22:24 29-05-2017

Հայաստանում գրանցված առաջընթացը հիշատակվեց ՄԱԿ-ի բանաձևում

Մայիսի 22-ից 26-ը Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 26-րդ նստաշրջանը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը՝ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Հանդիպման օրակարգը ներառում էր ահաբեկչության, անօրինական միգրացիային, կոռուպցիային, մարդկանց թրաֆիկինգին, կիբեռհանցավորությանը և հանցավորության այլ տեսակներին՝ անդամ պետությունների կողմից Կայուն զարգացման նպատակների կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ: Օրակարգի հրատապությամբ պայմանավորված՝ Հանձնաժողովի նստաշրջանին մասնակցեցին և ելույթ ունեցան աննախադեպ մեծ թվով պատվիրակներ ՄԱԿ-ի անդամ պետություններից, ոչ կառավարական կազմակերպություններից և քաղաքացիական հասարակությունից: ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովն ընդունեց մի շարք բանաձևեր, որոնցից մեկում հատուկ դրվատանքի արժանացավ Հայաստանը՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի ուղղահայաց փոխանցումը վերացած աշխարհի ընդամենը չորս երկրներից մեկը:

Նմանատիպ նյութեր