211652_close_icon
views-count2387 դիտում article-date 14:41 29-05-2017

Մայիսի 22-26-ը Հարկադիր ծառայությունը ստացել է 2204 դիմում

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 22-ից 26-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2204 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 517 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 13 բողոքի: 2017 թվականի մայիսի 22-ից 26-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1934 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր