Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ամեն գնով իր երկիրը կդարձնի ՆԱՏՕ-ի անդամ
Վրաստանը հստակ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իր մտադրության մեջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ վերջին տարիների Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ակտիվ համագործակցությունը հասել է ամենաբարձր մակրդակին։
«Վրաստանը հստակ է որոշել՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք ակտիվորեն կշարունակենք դաշինքին ինտեգրվելու գործընթացը, կշարունակենք բարեփոխումներն այդ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը։