Թրամփն ավարտել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել է իր առաջին արտասահմանյան այցը: Այդ մասին գրում է ТАСС-ը:
ԱՄՆ ղեկավարն իր առաջին պաշտոնական արտասհմանյան շրջագայությունն սկսել է անցյալ ուրբաթ: Այս ընթացքում նա այցելել է Սաուդիան Արաբիա, Իսրայել, Բեթղեհեմ, Բելգիա, Իտալիա:
Վատիկանում ամերիկացի առաջնորդը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո վերադարձել է Իտալիա` մասնակցելու «Մեծ յոթնյակի» համաժողովին:
Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյան, Թրամփի դուստրը` Իվանկան և փեսան` Ջարեդ Կուշները: