2290 դիտում
10:06 24-03-2014
Օբաման սկսում է եվրոպական երկրներ շրջագայությունը
ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման մարտի 24֊ին սկսում է եվրոպական երկրներ շրջագայությունը։ Ինչպես նախատեսվում է, այդ ընթացքում նա կայցելի Նիդեռլանդներ, Բելգիա և Իտալիա։ Շրջագայության առաջին այցը սկսվում է Ամստերդամում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ բանակցություններից, հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ամստերդամից հետո Օբաման կայցելի Հաագա, որտեղ կայանալու է միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովը։ Գագաթաժողովի նիստերի նախաշեմին նա երկկողմ բանակցություններ կվարի Չինաստանի ներկայացուցիչ Սի Ցզինյպիոնի հետ։ Գագաթաժողովի ավարտին՝ Վաշինգթոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «յոթյակ» երկրների ղեկավարների հանդիպում։
Նախագահ Օբաման չորեքշաբթի օրը կլինի Բրյուսելում, որտեղ մասնակցելու է ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովին:
Նմանատիպ նյութեր
1877 դիտում
15:05 06-07-2015
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսել է 8-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրներ
2726 դիտում
13:09 25-01-2016
Մեկնարկել է Իրանի նախագահի եվրոպական շրջագայությունը
Այս բաժնից
802 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
922 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի
907 դիտում
19:55 30-01-2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում