Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 146-ի
Շրի Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի: Անհետ կորած է համարվում 112 մարդ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի պատճառով է: Նա նշել է, որ շուրջ կես միլիոն մարդ լքել է տները:
Տեղացի օդերևութաբանների կարծիքով՝ սրանք վերջին 14 տարիների ընթացքում տեղացած ամենաուժեղ անձրևներն են եղել, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կտևեն:
Սարսափելի աղետի հետևանքները վերացնելու համար Շրի Լանկան խնդրել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրների աջակցությունը: