Շրի Լանկայում սողանքների և հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի
Շրի Լանկայի հարավում տարերային աղետները չեն նահանջում: Ջրհեղեղների ու դրանց հետ ուղեկցվող սողանքների հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 200-ը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Տեղահանվածների թիվը հասել է 600.000-ի:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, բնական աղետից տուժել է 15 շրջան, որոնցից ամենածանր վիճակը Ռատնապուրայում է: Տեղացիների խոսքով՝ իրենց շրջանում ամեն տարի ջրհեղեղներ են լինում, սակայն այս տարվանն իր ուժգնությամբ աննախադեպ է:
Ջրհեղեղն անսպասելի է գրոհել. ընդամենը 20 րոպեում կիսով չափ ջրի տակ են անցել տներն ու մյուս շինությունները: