Լոնդոնում թատրոնի այցելուներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով
Լոնդոնի «Օլդ Ուիք» թատրոնից ոստիկանությունը տարհանել է հանդիսատեսին: Այդ մասին գրում է Business Insider պարբերականը:
Ոստիկանությունն անվտանգության սպառնալիքի մասին հաղորդագրություն է ստացել: Բրիտանացի հանդիսատեսի խոսքով՝ ոստիկանները ներխուժել են բեմ և հայտարարել, որ հնարավոր է շենքում վտանգավոր առարկաներ տեղադրված լինեն: Իրավապահները ստուգել են թատրոնի շենքը:
Տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչներն ու փակվել շրջակա ճանապարհները: