Մոսկվայի ոստիկանությունը «Երևան Պլազա»֊ից տարհանել է մարդկանց՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Մոսկվայի հարավում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տեղադրված պայթուցիկ սարքի ահազանգի պատճառով ոստիկանությունը տարհանել է այնտեղ գտնվող մարդկանց։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ըստ ոստիկանության հաղորդման, մոտ 20․00֊ին անհայտ անձը զանգահարել և հայտնել է, որ առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված։
«Բոլոր այցելուներն ու աշխատողները տարհանվել են։ Կինոլոգները ծառայողական շների օգնությամբ զննում են տարածքը»,֊ ասել են ոստիկանության մամլո ծառայությունում։
Նշվում է նաև, որ ահազանգողի անձը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցներ են ձեռնակվում։