Պայթյունի վտանգի պատճառով Մոսկվայի 9 խոշոր առևտրի կենտրոններից տարհանում են այցելուներին
Մոսկվայի 9 խոշոր առևտրի կենտրոններից տարհանում են այցելուներին և աշխատակազմին` պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
9 առևտրի կենտրոններից 5-ը պատկանում են հայտնի հիպերմարկետների «Ашан» ցանցին:
Այս պահին տարհանվում է նաև Կարմիր Հրապարակի հարևանությամբ գտնվող ГУМ հանրախանութը: