Հռոմի օդանավակայանում ուղեւորներին տարհանել են՝ պայթյունի մասին ահազանգի պատճառով
Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային օդանավակայանում տարհանվել են ավստրիական Fly Niki ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորները՝ պայթյունի մասին ահազանգի հետեւանքով:
Թռիչքից առաջ ուղեւորներից մեկն օդաչուին ասել է, որ իր ուղեբեռում պայթուցիկ նյութեր է տողափոխում: Ասվածից անմիջապես հետո ուղեւորներին տարհանել են: Ստուգման արդյունքում կասկածելի ուղեբեռ չի հայտնաբերվել: Կեղծ ահազանգի պատճառ դարձած ուղեւորին ձերբակալել են: