Թրամփը խոստացել է հաղթել ահաբեկչությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկչությունն անվանել է սպառնալիք ողջ աշխարհի դեմ և խոստացել հաղթել այն: Այդ մասին գրում է The Independent-ը:
Իտալիայում ամերիկացի զինծառայողների առջև ունեցած ելույթում Թրամփը հայտարարել է, որ ահաբեկչությունը սպառնալիք է ողջ մարդկության համար և այդ սպառնալիքը պետք է հաղթեն համատեղ ջանքերով:
ԱՄՆ նախագահը խոստացել է, որ «քաղաքակիրթ աշխարհը կոչնչացնի ահաբեկիչներին և կազատագրի նրանց կողմից գրավված բոլոր տարածքները»: