Սիրիայում 2 գլխով երեխա է ծնվել. նրան տեղափոխել են Թուրքիայի բժշկական կլինիկաներից մեկը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սիրիայի Իդլիբ նահանգում օրեր առաջ երկու գլխանի երեխա է ծնվել։ Նրան տեղափոխել են Թուրքիայի Հաթայ նահանգի հիվանդանոց, քանի որ Սիրիայում հնարավոր չի եղել հիվանդանոցային անբավարար պայմանների դեպքում կազմակերպել երեխայի բուժումը և խնամքը։
Ինչպես նշում է թուրքական Cumhuriyet գործակալությունը, սիրիացի ամուսինները երկվորյակի են սպասել, սակայն ծնվել է երկու գլուխ ունեցող աղջիկ։