Պարզվել է Կոլորադոյի կլինիկաներից մեկի հրաձգության հեղինակի ինքնությունը
Իրավապահները պարզել են ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքի ընտանեկան պլանավորման կենտրոնում հրաձգություն բացած քաղաքացու ինքնությունը, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ նա Ռոբերթ Լևիս Դիարն է և բնակվում է Հյուսիսային Կառոլինա նահանգում:
Ոստիկանությունը ճշտում է հանցագործության դրդապատճառները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխհրաձգության հետևանքով 3 ոստիկան է զոհվել, վիրավորվել է 11 մարդ, ինչից հետո մարդասպանը հանձնվել է իրավապահներին: