Փրկարարները 15 ահազանգ են ստացել Երևանում ու այլ մարզերում փակ դռների վերաբերյալ
Մայիսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: