211652_close_icon
views-count3190 դիտում article-date 09:36 27-05-2017

ՊՆ֊ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ֊ում առաջիկայում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաև՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈւ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց Նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը: Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջևում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր