1640 դիտում
09:08 01-02-2014
Մոտակա ամիսներին սպասվում են մարզպետների և նախարարների պաշտոնանկություններ, փոխատեղումներ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների՝ առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում։ «Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետանց», առավել ստույգ՝ «բազմամյա» նախարարաց դասը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին։ Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան։ Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր՝ Բռլյանտի Գագոյի անունը։
Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքի նախարարությունից «տարհանումը», նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
90699 դիտում
20:51 13-09-2017
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկություններ և փոխատեղումներ են տեղի ունեցել Ոստիկանությունում
2937 դիտում
13:17 20-03-2020
Գնաճը մոտակա ամիսներին կմնա ցածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ
16940 դիտում
10:39 27-03-2020
Մոտակա ամիսներին հասարակություններն ամեն օր կհանձնեն հասունության քննություններ․ «Առավոտ»
Այս բաժնից
559 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1000 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
868 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը