3105 դիտում
15:12 27-05-2017
Ռուսական ուժերը կկանխեն ԻՊ ահաբեկիչների ելքը Ռաքքայից դեպի Պալմիրա
Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ կանխելու համար Ռաքքայից «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությունը դեպի պատմական Պալմիրայի հարավային հատվածը, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ աղբյուրի։
«Մի քանի անկախ ու ճշտված աղբյուրների տվյալների համաձայն՝ Ռաքքայում քրդական ջոկատների հրամանատարության և այդ շրջանում գործող «Իսլամական պետության» ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոհայինների համար «հարավային միջանցք» բացելու շուրջ։ Ահաբեկիչներին հնարավորություն է տրված ազատորեն լքել քաղաքը՝ պայմանով, որ նրանք կուղևորվեն դեպի Պալմիրայի շրջան»,-ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ այդ կապակցությամբ ուժեղացվել են հետախուզության բոլոր միջոցառումները, ահաբեկիչների դուրս գալու բոլոր հնարավոր ճանապարհներին շուրջօրյա հսկողություն են սահմանում ռուսական անօդաչու թռչող սարքերը։ Նշված շրջան են ուղարկվել ՌԴ ՏՕՈՒ ինքնաթիռներ և հատուկ գործողության ստորաբաժանումներ։
Մայիսի 25-ին Պալմիրային մոտեցող ահաբեկիչների տեղափոխող 39 ավտոմեքենա էր նկատվել, որոնք ոչնչացվել էին ռուսական օդուժի կողմից։
Նմանատիպ նյութեր
2606 դիտում
12:05 31-05-2017
Ռուսական նավերը հրթիռակոծել են Սիրիայի Պալմիրա շրջանում ահաբեկիչների դիրքերը
2339 դիտում
13:06 26-03-2016
Սիրիայի Պալմիրա քաղաքում դաժան մարտեր են ընթանում ահաբեկիչների և կառավարական ուժերի միջև
9202 դիտում
23:53 01-10-2015
Հայերը հարկ են վճարում «Իսլամական պետության» զինյալներին. տեղեկություններ անմիջապես Ռաքքայից. Arevelk.am
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները