14200 դիտում
08:31 27-05-2017
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը». բոլոր 31 շրջանավարտներն էլ ԲՈՒՀ-երի դիմորդներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մայիսի 26-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 125-րդ անգամ դպրոցը դեպի նոր կյանք է ճանապարհում շրջանավարտներին: Այս տարի նրանք թվով 31-ն են և բոլորն էլ պատրաստվում են սովորել տարբեր համալսարաններում:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին սահմանամերձ քաղաքի բնակիչներ, հոգևորականներ, զինվորականներ, հյուրեր:
Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ է ու աննկարագրելի թանկ:
Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում:
Միջոցառման ավարտին շրջանավարտներն այցելեցին Նոյմեբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 402+
402+
Նմանատիպ նյութեր
28932 դիտում
07:36 25-05-2019
Սահմանամերձ Նոյեմբերյանի ավագ դպրոցում հնչեց <<Վերջին զանգը>> ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
29473 դիտում
19:54 26-05-2017
Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում հնչեց «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ