Թաիլանդում գողը 11 ամսվա ընթացքում թալանել է 82 բուդդայական վանք
Թաիլանդի քաղաքացին, ով մեկ տարի առաջ էր ազատ արձակվել, ձերբակալվել է: Նա կասկածվում է 11 ամսվա ընթացքում բուդդայական վանքերից գողություն անելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նախկինում տղամարդը վանքերից մի քանի անգամ գողություն արդեն արել էր, ինչի համար 5 տարով ազատազրկվել էր: Նա վանքերից գողություն է կատարել հիմանականում առավոտյան: Վանքից վերցրել է գումար և բուդդայական ամուլետներ, որոնք բավականին թանկ արժեն երկրում:
Ձերբակալության ժամանակ տղամարդու տնից առգրավվել է 200 ամուլետ, որոնք գնահատվել են 5500 դոլար: Տան բակում եղել է առանց պետհամարանիշի երկու մոտոցիկլ, որը նույնպես գողացված է եղել:
Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ գողացել է հիմնականում գումար և ամուլետներ, ոչ թե շատ թանկարժեք իրեր: