Տիբեթում բուդդայական միանձնուհին ինքնահրկիզվել է
Տիբեթում բուդդայական միանձնուհին ինքնահրկիզվել է` ի նշան այդ շարածաշրջանում Չինաստանի կառավարման դեմ բողոքի:
Տեղի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, միանձնուհին իրեն այրել է Սիչուան գավառի մենաստանի մոտ` հայտարարելով, որ Չինաստանի իշխանություններից պահանջում է թույլատրել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի մուտքը երկիր:
Նշենք, որ վերջին մի քանի տարում ավելի քան հարյուր վանական է ինքնահրկիզվել` բողոքելով տիբեթցիներին ճնշելու դեմ: