Յունկերը հերքել է, որ Թրամփը քննադատել է Գերմանիայի առևտրային քաղաքականությունը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայացած փակ քննարկության ժամանակ քննադատել է Գերմանիայի առևտրային քաղաքականությունը: Այդ մասին գրում է Газета-ն:
Ըստ տեղեկությունների` Թրամփը սպառնացել է ամերիկյան շուկայում նվազեցնել գերմանակակն ավտոմեքենաների վաճառքը և երկրին «վատը» անվանել:
Սիցիլիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Յունկերը, ով լսել էր Թրամփի ելույթը, ասել է, որ նախագահի ասածները չափազանցրել են:
«Նա չի ասել, որ գերմանացիները վատն են»,- վստահեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Յունկերը նշել է նաև, որ բանակցությունների ժամանակ Թրամփի ագրեսիվ վերաբերմունքը գերմանիայի նկատմամաբ նույնպես չափազանցված է: