211652_close_icon
views-count82480 դիտում article-date 14:18 26-05-2017

Որոշ ծնողներ իբրև թե լավություն են անում՝ 10-րդցիներին տրամադրելով արագընթաց ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ի, հանրապետության ողջ տարածքում նշվում է Վերջին զանգը և մինչ այդ, ՀՀ Ճանապարհային ստիկնության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել էր ծնողներին, որպեսզի իրենց երեխաների անվտանգությունից ելնելով՝ մեքենաները չտրամադրեն նրանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից «Անվտանգ վերջին զանգ»-ի շրջանակում Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է կատարում հանրապետությունում, ինչի շնորհիվ էլ նախորդ տարիների համեմատ նվազել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվող այն ավտոմեքենաների թիվը, որոնց վարորդները 10-րդ դասարանցիներ են ու ուղևորներն էլ սովորույթի համաձայն՝ մարմնի կեսով մեկ կախվում են ավտոեմեքենաներից դուրս։ Սակայն, ցավոք, կան ծնողներ, որոնց ինչքան էլ ասես, մտածում են, որ «չպետք է երեխայի խաթրից դուրս գան» ու մեքենաները տրամադրում են 10-րդցիներին, ինչն էլ, որոշ դեպքերում, դառնում է վթարի պատճառ։ Այսօր՝ մայիսի 26-ին, Չարբախ թաղամասում մի քանի ավտոմեքենաներ իրար ուղեկցելով շրջում էին։ Ուղևորներն էլ, ովքեր երեխաներ էին, մարմնի կիսով չափ հայտնվել էին մեքենաներից դուրս։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է այն վայ-ծնողներին, որ սթափվեն, հակառակ դեպքում ուշ կլինի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր