59175 դիտում
13:33 26-11-2017
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարի մարդկանց. 6 երեխաներ, որոնցից 5-ը ապագա զինվորներ են, մեր օգնության կարիքն ունեն, ընտանիքը գիշերում է անասնագոմում՝ բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
40-ամյա Նարինե Կարապետյանը իր 6 երեխաների հետ հայտնվել է բաց երկնքի տակ: Նա ժամանակավորապես ապաստան է գտել Շիրակի մարզի Մարալիկի անասնագոմերից մեկում: Բազմիցս դիմել է տարբեր կառույցների՝ Մարալիկի քաղաքապետին, Շիրակի մարզպետարան, որպեսզի իրեն օգնեն, սակայն ոչ մի դրական պատասխան չի ստացել:
Ն. Կարապետյանը ծնվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում: Հայրը և եղբայրները ստիպողաբար ամուսնացրել են իրենից 11 տարով մեծ տղամարդու՝ Մեսրոպ Մկրտչյանի հետ: Նարինեի խոսքով՝ ամուսինը մանկամիտ է. ունի հոգեկան խնդիրներ:
Կինը ինքնակամ լքել է ամուսնու տունը, որը գտնվում է Արթիկի շրջանի Հայկասար գյուղում, ինչից հետո 6 երեխաների հետ հայտնվել է բաց երկնքի տակ՝ Մարալիկի անասնագոմում, որտեղ նախկինում նա աշխատել էր:
Տեղեկանալով իրավիճակի մասին՝ Ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ 5 երեխաներին անասնագոմից տեղափոխելով Գյումրի քաղաքի «Թռչունյան տուն-մանկատուն, որտեղից այժմ 3-ամյա փոքրիկ տղային կտեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց՝ վիրահատություն կատարելու նպատակով:
Ն. Կարապետյանի 6 երեխաներից 5-ը տղաներ են, որոնցից 17-ամյա տղան աշխատում է նշված անասնագոմում՝ նախրապահ և գիշերում է այստեղ մոր հետ:
Մայրն առողջական խնդիրներ ունի: Նա ոտքերի ցավից չի կարողանում քայլել, օրերով քաղցած կինը գիշերում է 17-ամյա որդու հետ գրեթե բաց երկնքի տակ՝ անասնագոմում, որտեղ ծածկվում են գորգով:
5 ապագա զիվորների մայրը խնդրանքով դիմում է պատկան մարմիններին՝ հնարավորության սահմաններում աջակցեն իրեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16726 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ