Թրամփին զայրացրել է Fox News հեռուստաալիքի հետ ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի և կոնգրեսական Ադամ Շիֆի հարցազրույցը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Fox News հեռուստաալիքին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիից և կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆից հարցազրույց վերցնելու համար։
Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։
Վերջինս նշել է, թե Քոմին «վարկաբեկել է ինքն իրեն» և անվանել նրան «անողնաշար», իսկ Շիֆին նա անվանել է «կոռումպացված քաղաքական գործիչ»։
««Fox»-ը չափից շատ է ջանքեր գործադրում, որպեսզի քաղաքականորեն ճիշտ երևա»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Միևնուն ժամանակ նա ընդգծել է, թե հեռուստաալիքը Դեմոկրատական կուսակցության ձախողվող բանավեճերից սկսել է խուսափել։