Օբաման Կոնգրեսին է ներկայացնել ավելի քան 4 տրիլիոն դոլարանոց բյուջեի նախագիծը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2017 թվականի բյոջետային տարվա դաշնային ծախսերի պլանը, որը կազմում է 4,1 տրիլիոն դոլար, հաղորդում է Reuters-ը:
Նոր բյուջետային տարին կմեկնարկի հոկտեմբերից:
Միևնույն ժամանակ Կոնգրեսը, որն առավելապես բաղկացած է հանրապետականներից, հասկացրել է, որ դեմոկրատ նախագահի նախաձեռնությունների մեծ մասը չի ընդունվելու:
Այսպես, Օբաման առաջարկում է մեծացնել դեֆիցիտը մինչև 503 մլրդ դոլարի, մինչդեռ նախորդ տարի եկամուտների ու ծախսերի միջև ճեղքվածքը կազմում էր 439 մլրդ դոլար:
Օբաման նաև առաջարկել է 50%-ով ավելացնել ԻՊ-ի դեմ պայքարին ուղղված ծախսերը և գնել մոտ 45 հազար «խելացի ռումբ»՝ GPS համակարգով: