ԱՄՆ կառավարության պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին
ԱՄՆ կառավարության պատվիրակությունը Թբիլիսիում է: Նրանք առավոտյան հանդիպել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Մի շարք թեմաներից զատ, խոսվել է նաև սահմանադրական փոփոխությունների և ընտրական համակարգի վերաբերյալ:
Պատվիրակությունը հանդիպել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին: Կուսակցության անդամ Օթար Կախիձեի խոսքերով, հանդիպմանը խոսվել է արդարադատության համակարգում առկա բացթողումների և ԶԼՄ-ների իրավիճակի` այդ թվում «Ռուսթավի 2»-ի մասին: