ՆԱՏՕ-ն կարող է ներգրավվել սիրիական պատերազմում. հարցը կբարձրացվի գագաթնաժողովում
Մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերին դաշինքի միանալու հավանականության հարցը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը։
«Քննարկելու ենք, թե պե՞տք է, արդյոք, որ ՆԱՏՕ-ն դառնա կոալիցիայի անդամ»,-ասել է նա։
Գագաթնաժողովն ավելի շուտ նախապատրաստական բնույթ է կրելու։ Հիմնական նիստը կկայանա այս տարվա հուլիս ամսին։ Այդ իսկ պատճառով նախատեսված չէ դաշինքի գործընկեր պետությունների մասնակցությունը, այլ միայն անդամ պետությունների։