211652_close_icon
views-count2329 դիտում article-date 14:18 24-05-2017

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 804 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 70 բակային տարածք, 3 կամարանցում: Ընթացքի մեջ են 12 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր