Խոշոր ավտովթար Արծվի արձանի մոտ. բախվել են Opel-ն ու ցորենով բարձված ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցե Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հատվածում, բախվել են Opel մակնիշի 35 CN 849 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 NM 655 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի մեղավորը, ով դեպի Երևան ընթանալիս ճանապարհին կուտակված ջրի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ЗИЛ-ին։
Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի