Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Մայիսի 23-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քյասպի Սոճի կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Zafira մակնիշի 35 DP 471 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):
***
Մայիսի 23-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վազ 2121 մակնիշի 35 SM 847 պետհամարանիշով ավտոմեքենան: