4559 դիտում
18:07 23-05-2017
ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան. «168 ժամ»
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր, որում առաջ էին քաշվում երկարաժամկետ խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը. տեղեկացնում է [url=https://168.am/2017/05/23/798428.html]«168 ժամը»[/url]:
«Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել. սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- ասաց Խ. Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով` Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ հայկական կողմի համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը:
«Չնայած նախագահը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ դրանց հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը