4111 դիտում
15:25 23-05-2017
ԼՂ հարցում հայկական կողմի բանակցային դիրքորոշումները փոխվել են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան էլ անգամ մենք հայտարարենք, իրենք էլ հայտարարեն, որ դրան պատրաստ են: Չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները: Բայց հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է եղել, ինչին էլ ագրեսիվ են արձագանքում ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:
«Հասկանալի, է, որ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է նման փոփոխություններ լինեին: Բանակցային տրամաբանությունը փոխվել է: Դժվար է ասել՝ ապրիլից հետո փոխվեց, թե առաջ, բայց փաստն այն է, որ ունենք այլ իրավիճակ»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ սրան զուգահեռ կա երկրորդ ուշագրավ զարգացումը՝ Ադրբեջանում սկիզբ առած լրտեսական սկանդալը: Վերջին օրերին, նրա խոսքով, 5-րդ լուրն ենք ստանում այն մասին, որ զինվորները սպանվում են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, փակ դագաղներով հողին են հանձնվում:
«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ խնդիրներ կան, բարոյահոգեբանական ցածր մակարդակ, պատրաստվածության բացակայություն: Այս պահին չի կարող պատերազմ վերսկսվել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար: Դիվանագիտական ճանապարհով այս փոփոխությանը հասնելը անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր է: Չնայած, կրկնում եմ, Ադրբեջանը չունի ռեսուրսներ»,- ասաց քաղաքագետը:
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
19:47 13-06-2016
Այս պահին կողմերից միջնորդները չեն ակնկալում բանակցություններ. Հրանտ Մելիք -Շահնազարյան
2233 դիտում
16:45 24-06-2016
Բարի գալուստ Հայաստան, Սրբազան Քահանայապետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
769 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
859 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ