211652_close_icon
views-count9741 դիտում article-date 19:06 04-12-2019

Եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/HrantBek/posts/10220110491412255]գրառում [/url]է արել, որում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/04/1142144/]մեղադրանքին[/url]։ Գրառման մեջ ասվում է. «Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։ Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ։ Ասեմ նաև իմանաք, որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է։ Արցախի հարցում ցանկացած հակահայկական ծրագրի, բառի, անգամ ստորակետի հակազդեցությունը շատ ուժեղ է լինելու։ Խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին այդ ուղով գնալ կամ ճակատագրի հետ խաղեր խաղալ։ Գործ չունեք։ Լսու՞մ եք՝ գործ չունեք»։

Նմանատիպ նյութեր