6114 դիտում
22:17 22-05-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:
Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
22:10 23-09-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
1090 դիտում
18:50 09-01-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
576 դիտում
22:14 16-04-2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
421 դիտում
15:31 06-05-2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
433 դիտում
14:51 06-05-2024
Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ