211652_close_icon
views-count2609 դիտում article-date 16:05 25-03-2017

Չավի. Կրոյֆը «Բարսելոնայի» պատմության ամենակարևոր մարդն է

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին ընդգծել է լեգենդար հոլանդացի Յոհան Կրոյֆի դերը կատալոնական ակումբի պատմության մեջ: Նշենք, որ մարտի 24-ին լրացավ հոլանդացու մահվան մեկ տարին: «Այնպիսի խաղացողներ, ինչպես ես ու Ինյեստան, միգուցե` նույնիսկ Մեսին, լինելով կարճահասակ, այլ խաղաոճի դեպքում չէինք հասնի հաջողությունների «Բարսելոնայում»: Սակայն Կրոյֆի և նրա փիլիսոփայության շնորհիվ մենք կարողացանք ամրապնդվել «Բարսելոնայում»: Վերջին տարիներին Իսպանիայի հավաքականում շատ էին «Բարսելոնայի» խաղացողները և նորից Կրոյֆի շնորհիվ: Անկասկած, Կրոյֆը «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նորագույն պատմության ամենակարևոր մարդն է», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր