211652_close_icon

Վարչապետը չի հաստատում գնումների ընթացակարգը. մարզերում ասֆալտապատման, կանաչապատման, էտման աշխատանքները կիսատ են մնացել. «Ժամանակ»

views-count3094 դիտում article-date 12:29 20-05-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չեն էտվել: Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն: Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր