211652_close_icon
views-count1225 դիտում article-date 12:26 17-04-2014

Մայրաքաղաքում ավարտվել են ծառերի էտման աշխատանքները

Բոլոր վարչական շրջաններում մարտից մեկնարկած ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից: Փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, զբոսայգիներում ու բակային տարածքներում իրականցված էտը կազմակերպվել է ագրոպահանջներին համապատասխան: Դրանց հիմնական նպատակը ծառերի բնականոն աճն ապահովելն է: Էտման աշխատանքները նաև անվտանգության ապահովման նշանակություն ունեն: Ընդհանուր առմամբ, վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ: Էտի շրջանակում մայրաքաղաքի որոշ ծառեր, օրինակ գնդաձև ակացիաները, գեղարվեստական ձևավորում են ստացել: Չորացած և կենսական նշանակությունը կորցրած էտված ճյուղերը տեսակավորվել և տեղափոխվել են: Ի դեպ, հավաքված փայտանյութը տրամադրվում է մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր